Իսրայելական օդուժը այսօր կեսօրին հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական թաղամասերին։ Այս մասին X-ի իր օգտահաշվում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուի անմիջական հրահանգով Իսրայելի պաշտպանության բանակն աննախադեպ ուժով հարվածներ է հասցնում իրանական ռեժիմի այն թիրախներին, որոնք գտնվում են Թեհրանի ամենակենտրոնում։ Հարվածների թիրախում են «Էվին» բանտը, որում իրանցի քաղբանտարկյալներն են պահվում, «Բասիջ» իսլամական աշխարհազորի, Հեղափոխության պահապանների կորպուսի ներքին անվտանգության ծառայության կենտրոնակայանները, ինչպես նաև Պաղեստինի հրապարակում գտնվող Իսրայելի կործանման հետհաշվարկը ցուցադրող ժամացույցը»,- գրել է Կացը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 11-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է