Իրանի հավաստմամբ՝ Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի»

Իրանական հրթիռները Կատարի երկնքում, 23-ը հունիսի, 2025թ.

Կատարի վարչապետը, մինչդեռ, հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածներն «անընդունելի» էին:

Իրանը հայտարարում է, թե Կատարում ամերիկյան ռազմակայանի վրա իրականացված երեկվա հարձակումն այդ երկրի հետ «կապ չունի» և իրագործվել է բացառապես «ինքնապաշտպանության» նպատակներով։

«Իրանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ իր բարիդրացիական քաղաքականությանը Կատարի և հարևան մյուս երկրների նկատմամբ», - X-ում գրել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Կատարի վարչապետը էլ այսօր հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածներն «անընդունելի» էին՝ «հատկապես այն դեպքում, երբ Դոհան մեծ դիվանագիտական ջանքեր է գործադրում իրավիճակը լիցքաթափելու համար»։

Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանին միաժամանակ հույս է հայտնել, որ Ծոցի երկրների միջև թշնամական գործողություններ այլևս չեն լինի։

Իրանի երեկվա հարվածներից հետո նախագահ Թրամփը հայտարարել էր, թե որևէ ամերիկացի չի տուժել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Իրանը Քաթարում գտնվող ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ արձակելուց առաջ տեղեկացրել է ԱՄՆ-ին Իրանը հարվածեց Քաթարում ԱՄՆ բազային