Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարևորել է ԱՄՆ-ի դերը Ուկրաինայի հակամարտությունում որպես գործընկեր և նշել, որ դաշնակիցները փորձում են կանխել Վաշինգտոնի հետաքրքրության կորուստը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ամերիկացիներին Ուկրաինայի հարցում ներգրավված պահելը շատ կարևոր է, քանի որ այստեղ միայն տարածաշրջանային հակամարտության մասին չէ խոսքը», - ասել է Պիստորիուսը։
«Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի նրանք չնահանջեն։ Կտեսնենք՝ արդյոք կհաջողվի մեզ դա», - հավելել է նա:
Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ դժգոհել էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, սակայն հույս էր հայտնել, որ, ի վերջո, կհաջողվի կարգավորել հակամարտությունը: