Մատչելիության հղումներ

Մայր Աթոռի միաբանները հորդորում են իշխանություններին դադարեցնել Եկեղեցու նկատմամբ «հարձակումները»


Միաբանական 9-րդ համագումարի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները հունիսի 16-21-ը կայացած համագումարի հայտարարության մեջ անդրադարձել են ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում հրահրված հակաեկեղեցական արշավին՝ նշելով. «Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով»։

Որպես Հայ Եկեղեցու վարդապետաց դաս՝ նրանք հորդորել են իշխանություններին դադարեցնել Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և ողջ հոգևորական դասի նկատմամբ «հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական զգացումները, այլ նաև վտանգում են հասարակական համերաշխությունը և կարող են հանգեցնել ծանր հետևանքների»: Նաև հորդորել են աջակցել բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ Արցախի պատմական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման համար, որը այսօր կանգնած է ոչնչացման վտանգի առջև։

Քաղաքացիներին էլ հորդորել են չտրվել «չարահնար սադրանքներին ու անցողիկ ապազգային դրսևորումներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ եկեղեցականների և մասնավորապես Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին էր գրում: Սկսել էր վիրավորանքներով, հետո պահանջել, որ Մայր Աթոռը պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա պնդել, թե զավակ ունի, վերջում էլ Վեհարանը Վեհափառից ազատելու գործողությունների ծրագիր ներկայացրել:

Մայր Աթոռի դիրքորոշումն է՝ եկեղեցական հարցերը՝ եկեղեցական կանոններով: Գարեգին Երկրորդ Վեհափառ հայրապետը հայտարարել է՝ հավատում է, որ «խոհեմությամբ, առանց ավելորդ հուզականության պիտի կարողանան հաղթահարել այս դժվարությունը»։

«Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղացական արշավ», երեկ էլ այսպես էր բնորոշելվ երջին շաբաթների իրադարձությունները, պնդելով, թե այդ արշավը լրջագույն սպառնալիք է ոչ միայն ազգային միաբանությանը, այլև ուղիղ հարված հայոց պետականությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG