Մատչելիության հղումներ

Վրաստանում ևս մեկ ընդդիմադիր է դատապարտվել


Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր յոթ ամսվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին։

Նա մեղավոր է ճանաչվել խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Դատարանը նաև որոշել է Ջափարիձեին երկու տարով զրկել որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

«Գիրչի» կուսակցության առաջնորդը ձերբակալվել էր մայիսի 22-ին դատարանի դահլիճում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG